Մեր մասին

ՄԵՐ ՄԱՍԻՆ

photo_Armenia 2 1
Amarol ապրանքանիշը և Ամառոլ ընկերությունը հիմնադրվել են Լևոն Բաբալյանի կողմից՝ ատամների խնամքի միջոցների Հայկական ապրանքանիշ և տեղական արտադրություն ունենալու նպատակով։ Ամառոլը ատամի մածուկների առաջին արդյունաբերական արտադրողն է Հայաստանում, և մինչև ընկերության ստեղծումը շուկայում առկա էր միայն ներմուծված ապրանք։
Amarol-ի առաքելությունը Հայաստանում ատամի և բերանի խոռոչի առողջության բարելավումն է և ճիշտ խնամքի մշակույթի տարածումը մեր երկրում։ Որակով ատամների խնամքը պետք է լինի հասանելի և մատչելի Հայաստանի բոլոր վայրերում, անկախ եկամուտներից, սեռից և տարիքից։ Երկար տարիներ ապրելով Շվեցարիայում՝ Լևոնը ականատես է դարձել այդ երկրում ատամների հիգիենայի զարգացած մշակույթին։ Այն սերմանվում է վաղ հասակից՝ ինչպես մասնավոր այնպես էլ պետական աջակցությամբ։ Օրինակ մսուրներում և մանկապարտեզներում, բոլոր երեխաները ունեն իրենց խոզանակը և ամեն օր ճաշից հետո մաքրում են ատամները։ Դպրոցներում տարին մի քանի անգամ այցելում են մասնագետներ՝ ատամի ճիշտ խնամքի մասին պատմելու համար։
Ուսումնասիրելով Շվեցարական փորձը և մի քանի տարի հետազոտական և վերլուծական աշխատանքներից հետո՝ Լևոնը որոշում է ներդրումներ իրականացնել հայրենիքում, և 2022թ սեպտեմբերին ստացվում է Ամառոլ ընկերության առաջին արտադրանքը։ Անցնելով անհրաժեշտ լաբորատոր փորձաքննություն, Amarol ամբողջ տեսականին սերտիֆիկացված է ԵԱՏՄ կանոնակարգի պահանջներին համաձայն։
Amarol տեսականին արտադրվում է Հայաստանում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, օգտագործելով Եվրոպական արտադրության բարձրորակ բաղադրիչներ և խիստ հիգիենայի պայմաններում։
Մեզ հետ կարող եք կապ հաստատել գրելով info@amarol.am հասցեին կամ սոցիալական ցանցերով։

ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Եվրոպական բարձրորակ բաղադրիչներով

ԳՏԵ’Ք ՄԵԶ ՍՈՑ. ԿԱՅՔԵՐՈՒՄ