Amarol բերանի խոռոչի ողողման հեղուկները նախատեսված են ամենօրյա (օրական 1-2 անգամ) երկարատև օգտագործման համար։ Նրանք չեն պարունակում քիմիական հակաբակտերիալ նյութեր, ինչպիսիք են chlorhexidine և cetylpyridinium chloride։ Վերջիններս առկա են Հայաստանի խանութներում և դեղատներում վաճառվող ողողման հեղուկների մեջ, և երկարատև օգտագորման դեպքում կարող են առաջացնել ատամների գունավորում։ Նմանապես Amarol հեղուկները չեն պարունակում գունանյութեր, որոնք լիովին ավելորդ են ցանկացած ողողման հեղուկի մեջ։ Մենք առաջարկում ենք 2 տեսակի ողողման հեղուկ.
Amarol Daily Fresh, որը շեշտը դնում է հատկապես բերանի տհաճ հոտերի վերացման և շնչառության թարմացման վրա
Թե երբ ողողել օրվա ընթացքում կարող եք կարդալ այստեղ
Ողողման հեղուկների պարունակության մոտ 80% միներալազերծված ջուր է, իսկ ջրի ներմուծումը Հայաստանի համար այնքան էլ արդյունավետ բան չէ։ Amarol հեղուկները արտադրվում են Հայաստանում տեղական ջրով, որն անցնում է հատուկ մաքրման և մանրէազերծման սարքերով։ Այդ պատճառով էլ մեր ողողման հեղուկները ոչ միայն հաճելի են, այլ նաև զգալիորեն ավելի մատչելի, քան համեմատելի որակի ներմուծված հեղուկները։
Գները համեմատելուց հաշվի առեք, որ մեր հեղուկները վաճառվում են 475 միլիլիտր քանակությամբ, իսկ ներմուծված այլընտրանքները սովորաբար 250մլ փոքր շշերով։
Եվրոպական բարձրորակ բաղադրիչներով