Մաքրելը պետք է լինի գիտակից, ոչ թե մեխանիկական, որպեսզի չմոռանաք մաքրել ատամնաշարի բոլոր կողմերը
Եթե խոզանակը էլեկտրական չէ, շարժումները պետք է լինեն ատամներին (և արանքներին) զուգահեռ՝ սկսելով լնդերից
Մաքրման ընթացքը պետք է տևի առնվազն 2 րոպե։
Վերլուծելով և ամփոփելով մոտ 60 գիտական հոդված, նիդերլանդացի գիտնականները եզրակացրել են*, որ ձեռքի խոզանակով 1 րոպե մաքրելիս միջինում հեռացվում է ատամնափառի միայն 27%, իսկ 2 րոպե մաքրելուց արդեն 41%։ Ավելի բարձր արդյունքի հասնելու համար կարող եք օգտագործել էլեկտրական խոզանակ, ատամնաթել կամ հատուկ խոզանակներ միջատամնային տարածքների համար և ողողման հեղուկներ հակաբակտերիալ ազդեցությամբ։
*The efficacy of manual toothbrushes following a brushing exercise: a systematic review․ International Journal of Dental Hygiene, Aug. 2012