Amarol Premium - Ատամի Մածուկ

Amarol Premium Multicare

Amarol Premium Multicare ատամի մածուկը ամենահզորն և բազմաֆունկցիոնալն է Amarol շարքում: Հատկապես եթե ունեք ատամնաքարերի կուտակման հակում, կամ լնդերի բորբոքումներ, օգտագործեք Amarol Premium Multicare
Amarol Premium Multicare մածուկը պարունակում է եթերային յուղերից ամենահզորները՝ ուրցի միջի տիմոլը և էվկալիպտի տերևներից ստացվող էվկալիպտոլը։ Լնդերի բորբոքումներն առաջանում են հիմնականում բակտերիալ ակտիվությունից, որի դեմ ամենօրյա պայքար է մղում եթերային յուղերի այս համակցությունը։
Մածուկն ունի յոթակի էֆեկտ, հետևաբար 7x նշանը
  • Զգալիորեն կրճատում է ատամնաքարերի գոյացումը, չեզոքազնելով թքի մեջ պարունակվող կալցիումի նստվածքը
  • Հեռացնելով սննդի գունավոր հետքերը, մածուկն օգնում է պահպանել ատամների բնական սպիտակությունը
  • Հակաբակտերիալ բանաձևը մեղմում է լնդերի բորբոքումները՝ գինգիվիտ կոչվող հիվանդության հետևանքներով
  • Ալանտոյն կոչվող սպեղանի նյութը հանգստացնում է լնդերին առաջացող վերքերը
  • Ամրացնելով ատամների էմալը, մածուկը կանխարգելում է կարիեսի հետևանքով առաջացող ծակերը, որոնք ժամանակին չպլոմբելու դեպքում տանում են ատամի կորստի
  • Հատուկ մասնիկների շնորհիվ, ավելի լավ է հեռացնում է բերանի մանրէների բազմացումից առաջացող ատամնափառը
  • Ուրցի, էվկալիպտի, անանուխի և անիսոնի յուղերի խառնուրդը հաղորդում է հաճելի տարբերվող թարմություն մաքրելու ընթացում և մաքրելուց հետո

Ամենակարևորը՝ օրական 2 անգամ ճիշտ կերպով ատամ մաքրելը պարտադիր է

list-icon

ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Եվրոպական բարձրորակ բաղադրիչներով

ԳՏԵ’Ք ՄԵԶ ՍՈՑ. ԿԱՅՔԵՐՈՒՄ