Amarol Multicare White

Amarol Multicare White բերանի ողողման հեղուկը օգնում է կանխել ատամնաքարերը և գունային հետքերը՝ պահպանելով ատամների սպիտակությունը։ Հակաբակտերիալ բանաձևը արդյունավետ լրացում է Amarol Premium Multicare ատամի մածուկին

Amarol Multicare White ողողման հեղուկը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար։ Ի տարբերություն շուկայում առկա ողողման հեղուկների, այն չի պարունակում քիմիական հակաբակտերիալ նյութեր (chlorhexidine, cetylpyrinidium chloride), որոնք կարող են գունավորել ձեր ատամները երկարատև օգտագործման դեպքում։ Փոխարենը օգտագործվում է իրենց արդյունավետությունը ապացուցած ուրցի, էվկալիպտի և անանուխի մեջ առկա բաղադրիչների համակցությունը։ Ողողումը նաև օգնում է կանխել ատամնաքարի գոյացումը, ինչպես նաև ամրացնում է ատամների էմալը։ Amarol ողողման հողուկները չեն պարունակում հավելյալ գունանյութեր, ի տարբերություն շուկայում առկա կապույտ, կանաչ և կարմիր գույնի հեղուկների։
Amarol Multicare White ողողման հեղուկը կարող են օգտագործել բոլորը*, օրական երկու անգամ։ Հատկապես խորհուրդ ենք տալիս օգտագործել եթե դուք
  • Ունեք ատամնաքարերի գոյացման ուժեղ հակում
  • Հաճախ օգտագործում եք սուրճ, թեյ կամ գինի
  • Ունեք կարիեսի հակում (վաղ տարիքից)
  • Ունեք լնդերի բորբոքումներ (գինգիվիտ, պարադոնտիտ)
  • Ծխում եք
Ամենակարևորը՝ օրական 2 անգամ ճիշտ կերպով ատամ մաքրելը պարտադիր է։ Ողողումը չի փոխարինում խոզանակով և մածուկով մաքրելուն, այլ լրացնում է դրա բացերը:
list-icon
*Սկսած 14 տարեկանից

ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Եվրոպական բարձրորակ բաղադրիչներով

ԳՏԵ’Ք ՄԵԶ ՍՈՑ. ԿԱՅՔԵՐՈՒՄ