Amarol Daily Fresh

Amarol Daily Fresh ողողման հեղուկը կթարմացնի և կլվանա ձեր բերանի խոռոչը օրվա ընթացքում։ Ի տարբերություն ծամոնի կամ մենթոլային կոնֆետի, ողողումը վերացնում է բերանի տհաճ հոտի պատճառները
Այս ողողման հեղուկը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար․ այն հաճելի է և մատչելի։ Ցինկի իոնները չեզոքացնում եմ բերանում առաջացող ծծումբային միացությունները, որոնք համարվում են բերանից եկող տհաճ հոտերի հիմնական պատճառ․ ողողումը նաև լվանում է օրվա ընթացքում օգտագործվող սննդի և ըմպելիքների մնացորդները, ինչպես նաև ամրացնում է ատամների էմալը։ Amarol ողողման հեղուկները չեն պարունակում հավելյալ գունանյութեր, ի տարբերություն շուկայում առկա կապույտ, կանաչ և կարմիր գույնի հեղուկների։
Amarol Daily Fresh ողողման հեղուկը կարող են օգտագործել բոլորը*, օրական երկու անգամ՝ ողողելով 30-60 վայրկյան։ Հատկապես խորհուրդ ենք տալիս օգտագործել եթե դուք
  • Ունեք բերանից եկող տհաճ հոտի հակում, որը գիտության մեջ հայտնի է որպես հալիտոզ (halitosis)
  • Ունեք կարիեսի հակում (վաղ տարիքից)
  • Օրվա ընթացքում ընդունում եք քաղցր սնունդ կամ ըմպելիք
  • Սիրում եք մանդարինի համն ու բույրը
  • Ծխում եք
Ամենակարևորը՝ օրական 2 անգամ ճիշտ կերպով ատամ մաքրելը պարտադիր է։ Ողողումը չի փոխարինում խոզանակով և մածուկով մաքրելուն, այլ լրացնում է դրա բացերը:
list-icon
*Սկսած 14 տարեկանից

ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Եվրոպական բարձրորակ բաղադրիչներով

ԳՏԵ’Ք ՄԵԶ ՍՈՑ. ԿԱՅՔԵՐՈՒՄ