Amarol Mandarine - Ատամի Մածուկ

Amarol Sensitive 8x

Amarol Sensitive 8x ատամի մածուկը նախատեսված է զգայուն ատամներ ունեցող մարդկանց համար։ Օրական երկու անգամ օգտագործելու դեպքում արդյունքը նկատելի է դառնում արդեն մի քանի շաբաթ անց։ Մածուկի նուրբ բաղադրությունը հարմար է նաև զգայուն լնդերի և բերանի խոռոչի լորձաթաղանթի վերքերի կամ գրգռվածության դեպքերում։
Եթե տաք կամ սառը սնունդ և խմիչք օգտագործելիս զգացել եք ատամների սուր, բայց կարճատև ցավ, ապա շատ հավանական է, որ ունեք ատամների գերզգայունություն։ Սա տեղի է ունենում, երբ ատամի ներքին շերտը (դենտինը) մերկանում է՝ սովորաբար լնդերի հետքաշման և վզիկների մերկացման արդյունքում։ Մածուկը պարունակում է կալիումի ազատ իոններ, որոնք ներթափանցում են դենտինային խողովակների մեջ՝ չեզոքացնելով նյարդային վերջույթները։ Այն նաև ունի ցածր հղկողականություն (RDA-ն՝ մոտ 50), ինչը թույլ է տալիս խուսափել դենտինի մակերեսի հավելյալ վնասումից։ Ատամները մաքրեք օրական երկու անգամ, 2-3 րոպե տևողությամբ և փափուկ խոզանակով։
Amarol Sensitive մածուկն ունի 8 օգրակար հատկություն, հետևաբար 8x
  • նվազեցում է ատամների գերզգայունությունը
  • ամրացնում է ատամների էմալը և դենտինը
  • կանխարգելում կարիեսի կամ ատամնափութի զարգացումը
  • հեռացնում է բերանի մանրէների բազմացումից առաջացող ատամնափառը
  • օգնում է պահպանել ատամների բնական սպիտակությունը առանց ագրեսիվ սպիտակացնող նյութերի
  • բուժում է բերանի լորձաթաղանթի վերքերը և գրգռվածությունը
  • թարմացնում է շնչառությունը
  • պարունակում է նուրբ և բնական փրփռիչ նյութեր (չի պարունակում SLS և տիտանի երկօքսիդ)

ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Եվրոպական բարձրորակ բաղադրիչներով

ԳՏԵ’Ք ՄԵԶ ՍՈՑ. ԿԱՅՔԵՐՈՒՄ