Հատուկ տեխնոլոգիայով արտադրված Amarol ատամնաթելը ընդարձակվում է միջատամնային հատվածներում, ինչի արդյունքում մեծացած ծավալն ու մակերեսը թույլ են տալիս ավելի լավ հեռացնել ատամների վրա կուտակված ատամնափառը՝ միաժամանակ չվնասելով լնդերը:
Մարդու ատամների մակերեսի մոտ 30% հասանելի չէ սովորական խոզանակով, քանի որ այն չի մտնում ատամների արանքները։ Հենց այդ միջատամնային հատվածներում էլ հաճախ բույն է դնում կարիեսը, և գոյանում են ատամնաքարերը։ Լնդային բորբոքումները նույնպես առաջանում են ատամների միջև վատ մաքրելու արդյունքում։ Աշխարհում այս խնդրի ամենատարածված լուծումը ատամնաթելն է, դե իսկ Amarol ատամնաթելը լավագույնն է հայկական շուկայում՝ նաև հաշվի առնելով մատչելի գինը։
Ատամնաթելը պետք է օգտագործեն բոլորը*, օրական առնվազն մեկ անգամ, օրվա վերջում, քնելուց առաջ ատամները մածուկով մաքրելուց հետո։ Ճիշտ օգտագործման դեպքում կհեռացնեք և’ ատամնափառը, և’ սննդային մնացորդները, որոնք հաճախ մնալով ատամների արանքում, դառնում են բերանից եկող տհաճ հոտերի պատճառ։