Գրեթե բոլոր ատամի մածուկները փրփրում են բերանի մեջ խոզանակի շփումից։ Շատերը կարծում են՝ գիտակցաբար և ենթագիտակցաբար, որ ինչքան շատ է փրփուրը, այնքան լավ է մաքրում մածուկը։ Արտադրողները վաղուց բացահայտել են այս հակումը, և որոշները չափից ավելի փրփրող նյութ են ավելացնում մածուկի մեջ։ Այդ նյութերը նման են օճառներում և շամպուններում առկա փրփրող նյութերի, սակայն բերանի խոռոչի և ատամների դեպքում դրանց դերը երկրորդական է։
Բոլոր Amarol ատամի մածուկները ապահովում են չափավոր քանակի փրփրում: Եթե դուք սովոր եք ավելի շատ փրփրելուն, հոգ չէ։ Շարունակեք մաքրել Amarol մածուկով 2-3 շաբաթ և կմոռանաք ավելորդ փրփրումը։ Հիշե՜ք, մաքրողը փոշին է, և ոչ թե փրփուրը։ Այնպես որ փրփուրներից կախվել չարժի։