Amarol Sensitive 8x ատամի մածուկը նախատեսված է զգայուն ատամներ ունեցող մարդկանց համար։ Օրական երկու անգամ օգտագործելու դեպքում արդյունքը նկատելի է դառնում արդեն մի քանի շաբաթ անց։ Մածուկի նուրբ բաղադրությունը հարմար է նաև զգայուն լնդերի և բերանի խոռոչի լորձաթաղանթի վերքերի կամ գրգռվածության դեպքերում։
Եթե տաք կամ սառը սնունդ և խմիչք օգտագործելիս զգացել եք ատամների սուր, բայց կարճատև ցավ, ապա շատ հավանական է, որ ունեք ատամների գերզգայունություն։ Սա տեղի է ունենում, երբ ատամի ներքին շերտը (դենտինը) մերկանում է՝ սովորաբար լնդերի հետքաշման և վզիկների մերկացման արդյունքում։ Մածուկը պարունակում է կալիումի ազատ իոններ, որոնք ներթափանցում են դենտինային խողովակների մեջ՝ չեզոքացնելով նյարդային վերջույթները։ Այն նաև ունի ցածր հղկողականություն (RDA-ն՝ մոտ 50), ինչը թույլ է տալիս խուսափել դենտինի մակերեսի հավելյալ վնասումից։ Ատամները մաքրեք օրական երկու անգամ, 2-3 րոպե տևողությամբ և փափուկ խոզանակով։