Ըստ գիտնականների տարբեր և բազմամյա հետզոտությունների, մարդու բերանի խոռոչում ապրում են մոտ 700 տարբեր տեսակի մանրէներ։ Նրանցից միայն մի քանի տեսակն են, որ վնասակար են ատամների և լնդերի համար, հատկապես եթե դրանք սկսում են չափից շատ բազմանալ։ Իսկ ինչպես գիտենք, մանրէները բազմանալու չեմպիոն են։ Միչիգանի Համալսարանի լուսահոգի գիտնական Ուոլտեր Լոշեյի գնահատականներով, «մաքուր» բերանում ցակացած պահի բնակվում է մոտ 20 միլիարդ բակտերիա, իսկ 24 ժամվա ընթացքում, առանց մաքրելու, դրանց թիվը հասնում է 100 միլիարդի։