Ատամնաքարերը գոյանում են, երբ չհեռացված ատամնափառը կլանում է մարդու թքի մեջ առկա միներալները, օրինակ կալցիումը՝ գոյացնելով կարծր ապարներ, հիմնականում կալցիումի ֆոսֆատների ձևով։
Ատամնաքարերը ոչ միայն դեղնավուն և տգեղ տեսք են տալիս ատամներին, այլ նաև նպաստում են լնդերի բորբոքումներին, որոնք էլ դառնալով քրոնիկ, բերում են ատամների կորստի։ Մյուս հետևանքը բերանից եկող տհաճ հոտն է։ Պատճառն այն է, որ ատամնաքարերի մակերեսը անհարթ է, դառնալով բարենպաստ միջավայր նոր ատամնափառի կուտակման համար։ Սրա համար բոլորովին պարտադիր չի, որ ատամնաքարերը դառնան խոշոր և լավ տեսանելի։ Առավել հաճախ քարերը կուտակվում են լնդերի եզրերին, դրանց տակ և գրպանիկներում։
Արդեն կարծրացած ատամնաքարերը հնարավոր չի հեռացնել տան պայմաններում, ոչ մի խոզանակով և ոչ մի մածուկով։ Դա կարող է անել միայն ատամնաբույժը հատուկ գործիքներով։ Խորհուրդ է տրվում տարին գոնե մեկ անգամ այցելել ատամնաբույժին այս գործողության համար։ Որպեսզի քարերը հեռացնելուց հետո հնարավորինս երկար չկուտակվեն, անհրաժեշտ է ամեն օր կատարել հետևալ գործողությունները․
1. Օրական 2 անգամ, առավոտները և երեկոյան քնելուց առաջ, լավ մաքրել ատամները խոզանակով և մածուկով՝ հեռացնելով ատամնափառը։ Քանի որ 100 տոկոսով ատամնափառը հեռացնելը շատ դժվար է, ցանկալի է օգտագործել ատամի մածուկ, որը պարունակում է և ատամնափառի քարացումը և դրա բակտերյալ աճը զսպող նյութեր, օրինակ՝ Amarol Premium Multicare ։ Մաքրել 2-3 րոպե տևողությամբ, որպեսզի հակամանրէ և կարծրացումը կանխող նյութերը ազդելու բավարար ժամանակ ունենան։
2. Օրվա ընթացում ողողել բակտերյալ աճը զսպող, միներալների և սննդային հետքենի նստվածքը կանխարգելող ողողիչով, օրինակ՝ Amarol Multicare White։ Ողողել մոտ 60 վայրկյան՝ լավ “հրելով” հեղուկը ատամների արանքներով։
3. Ամեն օրվա վերջում մաքրել ատամների արանքները կամ ատամնաթելով (օրինակ Amarol Floss), կամ հատուկ միջատամնային հատվածների համար նախատեսված խոզանակներով։