Ինչպես վերացնել բերանի տհաճ հոտերը և թարմացնել շնչառությունը

4 քայլ լնդերի համար կայք
4 քայլ հալիտոզի կանխարգելման համար

Բերանի խոռոչից եկող տհաճ հոտերի երևույթը ունի կլինիկական հալիտոզ անվանումը (halitosis՝ լատիներեն halitus = շնչառություն)․ Հալիտոզը լայնորեն տարածված է՝ ընդգրկելով աշխարհի բնակչության 25-30%։ Պատճառները բազում են, բայց ըստ գիտնականների 80-90% դեպքերում դրանք առաջանում են բերանի խոռոչում միկրոբիալ ակտիվությունից։ Ծամոնները, մենթոլային կոնֆետները և բուրավետ սփրեյերը չեն վերացնում հալիտոզի պատճառները, այլ միայն կարճաժամկետ և մասնակի քողարկում են հոտերը։ Տհաճ շնչառության ամենատարածված պատճառներից մեկը լնդերի բորբոքումներ են՝ պարադոնտալ հիվանդության տեսքով։ Թե ինչպես պայքարել սրա դեմ կարդացեք այստեղ։

Մյուս պատճառներից են բերանի չորությունը, ատամնափութը, լեզվին կպնող փառը, հիգիենայի ոչ բավարար մակարդակը։ Այս գործոնների հետևանքով բերանում առաջանում են ծծբմբային միացություններ (Volatile Sulfur Compounds), որոնք էլ գոյացնում են տհաճ հոտեր։ Եթե ձեր լնդերը առողջ են, բայց այնուհարդերձ կարիք ունեք ազատվել տհաճ հոտերից և ունենալ ավելի թարմ շնչառություն ամբողջ օրվա ընթացքում, ապա հարկավոր է ուժեղացնել հիգիենան՝ հետևողականորեն կատարելով հետևյալ 4 գործողությունները

  1. Օրական 2 անգամ, առավոտները և երեկոյան քնելուց առաջ, լավ մաքրել ատամները խոզանակով և մածուկով՝ հեռացնելով ատամնափառը. Քանի որ 100 տոկոսով ատամնափառը հեռացնելը շատ դժվար է, ցանկալի է օգտագործել ատամի մածուկ, որը պարունակում է բակտերիալ ակտիվությունը զսպող նյութեր, օրինակ՝  Amarol Premium Multicare։ Մաքրել 2-3 րոպե տևողությամբ, որպեսզի հակամանրէ նյութերը ազդելու բավարար ժամանակ ունենան
  2. Ատամ մարքելուց հետո, օրական 2 անգամ մաքրել լեզվի մակերեսը, կամ առանձին կոշտ ատամի խոզանակով կամ հատուկ դրա համար նախատեսված քերիչ գործիքով (տես նկարը)
  3. Օրվա ընթացում 2 անգամ ողողել ծծմբային միացությունները չեզոքացնող հեղուկով, օրինակ ցինկ պարունակող  Amarol Daily Fresh ։ Ողողել մոտ 60 վայրկյան, լավ “հրելով” հեղուկը ատամների արանքներով
  4. Ամեն օրվա վերջում մաքրել ատամների արանքները կամ հատուկ արանքների համար նախատեսված խոզանակներով կամ Amarol Floss ատամնաթելով։ Միջատամնային մակերեսները գրեթե անհնար է լավ մաքրել սովորական խոզանակներով և այնտեղ մնացող սննդային մնացորդները պարարտ միջավայր են ստեղծում տհաճ հոտեր առաջացնող մանրէների համար։

Այս 4 քայլերը միանվագ լուծում չեն և պետք է դառնան սովորական առօրյա հիգիենա՝ շնչառությունը մշտապես թարմ պահելու համար։

ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Եվրոպական բարձրորակ բաղադրիչներով

ԳՏԵ’Ք ՄԵԶ ՍՈՑ. ԿԱՅՔԵՐՈՒՄ