Բերանի խոռոչից եկող տհաճ հոտերի երևույթը ունի կլինիկական հալիտոզ անվանումը (halitosis՝ լատիներեն halitus = շնչառություն)․ Հալիտոզը լայնորեն տարածված է՝ ընդգրկելով աշխարհի բնակչության 25-30%։ Պատճառները բազում են, բայց ըստ գիտնականների 80-90% դեպքերում դրանք առաջանում են բերանի խոռոչում միկրոբիալ ակտիվությունից։ Ծամոնները, մենթոլային կոնֆետները և բուրավետ սփրեյերը չեն վերացնում հալիտոզի պատճառները, այլ միայն կարճաժամկետ և մասնակի քողարկում են հոտերը։ Տհաճ շնչառության ամենատարածված պատճառներից մեկը լնդերի բորբոքումներ են՝ պարադոնտալ հիվանդության տեսքով։ Թե ինչպես պայքարել սրա դեմ կարդացեք այստեղ։
Մյուս պատճառներից են բերանի չորությունը, ատամնափութը, լեզվին կպնող փառը, հիգիենայի ոչ բավարար մակարդակը։ Այս գործոնների հետևանքով բերանում առաջանում են ծծբմբային միացություններ (Volatile Sulfur Compounds), որոնք էլ գոյացնում են տհաճ հոտեր։ Եթե ձեր լնդերը առողջ են, բայց այնուհարդերձ կարիք ունեք ազատվել տհաճ հոտերից և ունենալ ավելի թարմ շնչառություն ամբողջ օրվա ընթացքում, ապա հարկավոր է ուժեղացնել հիգիենան՝ հետևողականորեն կատարելով հետևյալ 4 գործողությունները․
Այս 4 քայլերը միանվագ լուծում չեն և պետք է դառնան սովորական առօրյա հիգիենա՝ շնչառությունը մշտապես թարմ պահելու համար։